ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նորից կանգնած ենք մեզ լավ ծանոթ կոտրած տաշտակի առաջ

Նորից կանգնած ենք մեզ լավ ծանոթ կոտրած տաշտակի առաջ
20.07.2024 | 10:55

Տվյալ պայմաններում հնարավորինս լավ ապրելու արվեստը իր մեջ ներառում է նաև անցյալի փորձի բազմակողմանիորեն հաշվի առնելը։

Մեր ներկա վիճակը հենց այնպիսին է, որ ճիշտ ժամանակն է մեկ անգամ ևս շատ ուշադիր ու մանրամասն քննարկել ռուս-թուրք-արևմուտք թնջուկը այսօրվա մեր փակուղու իմաստը հասկանալու ու դրանից ելքեր փնտրելու ժամանակ։

Մանավանդ, որ մեր անկախություն կոչեցյալի տարիներին անելով բոլոր հնարավոր մեծ ու փոքր սխալները, հիմա նորից կանգնած ենք մեզ լավ ծանոթ կոտրած տաշտակի առաջ։

Մարդկանց ու ժողովրդի որակների քննության ամենից կարևոր ժամանակները կյանքի ու պատմության շրջադարձային պահերն են, երբ ամենայն լրջությամբ փորձարկվում են նրանց ապրել-չապրելու հետ կապված հնարավորությունները։

Այս պատմությունը գալիս է դեռ հնուց՝ մեր տարանցիկ առևտրով ինչ-որ չափով լրջորեն մասնակցելով ուշ միջնադարյան աշխարհի գործերին, որի արդյունքը եղավ կապիտալիստական հարաբերությունների հաստատումը, մենք ունեցանք հարուստ առևտրական դաս, որը մասամբ գիտեր նաև աշխարհի լավ ու վատը Ֆիլիպիններից մինչև Անգլիա։

Այդ ժամանակների մասին Իմանուիլ Կանտը գրում է.

“У другого христианского народа, у армян, господствует какой-то торговый дух особого рода, а именно: они занимаются обменом, путешествуя пешком от границ Китая до мыса Корсо на Гвинейском берегу; это указывает на особое происхождение этого разумного и трудолюбивого народа, который по направлению от северо-востока к юго-западу проходит почти весь Старый Свет и умеет найти радушный прием у всех народов, у которых они бывают; это доказывает превосходство их характера”.

(Иммануил Кант. Сочинения в шести томах. Том 6. Характер народа. М., 1966.)

Նույն ժամանակների մասին Fernand Braudel-ը իր «The Wheels of Commerce (Civilization and Capitalism: 15Th-18th Century -Volume 2), 1992» գրքում գրում է.

1․ «Armenian merchants had colonized the whole of Persia. Indeed it was from their base in Julfa, the vast and busy suburb of Isfahan where Shah Abbas the Great had confined them that they set out to conquer the world. In short, they made their presence felt practically throughout the trading world (pages 154-156)».

2․ «But the Armenian merchant was a familiar figure, from very early on, in the Spanish Philippines and an ubiquitous one in the great Turkish Empire, where he turned out to be a pugnacious rival for Jewish and other merchants (page 155)».

3․ «Their triumph is revealed by the treading manual written by one of themselves, Lucas Vanantesti, in their own language, and printed in Amsterdam in 1699. Designed for the use of “you my merchant brothers, who belong to our nation”, the book had been written with the encouragement of a wealthy person, one Bedros, who came, we are not very surprised to learn, from Julfa (page 156)».

Նման առևտրական հաջողությունները և դրա հետ կապված հարստության կուտակումը հայ առևտրական դասի մեջ ծնեցին ամբիցիաներ հայկական պետականությունը վերականգնելու ուղղությամբ և, դրա հետ կապված, սկսվեց ռուսական ու արևմտյան արքունիքների դռները ծեծելու մի անվերջ ու անպտուղ պրոցես։

Պարզապես, մերոնց նպատակներն ու դրանց հասնելու միջոցները, ինչպես այն ժամանակ, այնպես էլ ներկայում, իրատեսական չէին և չեն, քանի որ նման բաները նվաճում են միայն սեփական հզորությամբ կամ էլ հաշտվում են ուրիշի դոմինանտ լինելու հետ։

Մեր ուժի ու ցանկությունների մեկը մյուսին անհամապատասխանությունը հետագայում ևս բազմիցս մեզ հետ չար կատակներ արեց, որը շարունակվում է մինչև հիմա։

Մեր մարդկանց թվում է, որ միայն ցանկությունը բավարար է որևէ նպատակի հասնելու համար, միայն այն պատճառով, որ մենք դրան արժանի ենք։

Եվ հենց այստեղ է, որ պետք են պատմության, այդպես էլ մեր կողմից չսովորած, դասերը։

Չգիտես ինչու, բոլոր պատմական շրջադարձային պահերին այնպես է ստացվում, որ մենք դեմ ենք դուրս գալիս մեր ճակատագիրը որոշելու ունակ ուժեղի դեմ, այնինչ ուրիշ թույլերը, որպես կանոն, հարմարվում են նրան։

Եվ, ոչ ավել, ոչ պակաս, մեր ձախողակ գործողությունները զարգացնելիս մենք ենթադրում ենք, որ ուժեղը պետք է հարմարվի մեզ, ոչ թե հակառակը և, նույնիսկ, բարձրաձայն հայտարարում ենք դա։

Լինում են, չէ՞ երեխաներ, որոնք մինչև չպատժվեն, չեն հանգստանում։

Այդպես էլ մենք, ունենալով մեր ուժից վեր ամբիցիաներ, այդ թվում՝ հզորների գործերին խառնվող աշխարհաքաղաքական ամբիցիաներ, չենք հանգստանում, մինչև չենք պատժվում, բայց աշխարհաքաղաքական որակի պատիժները սովորաբար շատ դաժան են լինում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4146

Մեկնաբանություններ